Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական քննություն հանձնող շրջանավարտների թիվը կտրուկ նվազել է (տեսանյութ)

Հասարակություն
ispiryan

9737 դիմորդ  այս տարի ցանկանում  է  հանձնել միասնական քննություններ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի խոսքերով՝   նախորդ տարվա համեմատ, միասնական քննություն հանձնողների թիվը պակասել է 1500- ով: Նրա խոսքերով՝  հիմնական պատճառներից մեկը շրջանավարտների թվի պակասն է: Նաեւ   այլ պատճառներ կան՝ միջին մասնագիտական ուսումնական  հաստատություններ դիմողների թիվն է ավելացել է, ինչի պատճառով էլ միասնական քննություն հանձնողների թիվը  պակասել է: Անկախ դիմորդների թվից,  միասնական քննությունների օրն  արդեն հայտնի է:  Միասնական քննությունները կմեկնարկեն  հունիսի 2-ին՝ կենսաբանություն առարկայով եւ կավարտվեն ռուսաց լեզու առարկայով:  Քննական բոլոր կենտրոնները արդեն պատրաստ են՝  29 քննական կենտրոն է գործելու՝  9-ը Երեւանում, 20-ը՝ մարզերում: Եւս  5 կենտրոն գործելու է Արցախում:  Արա Իսպիրյանի խոսքերով՝ քննական կենտրոններում  արդեն տեղադրվել են տեսախցիկները եւ  խլացուցիչ սարքերը:  Քննական թեստերն էլ շուտով Լոնդոնից կտեղափոխվեն Երեւան:  Ամենամեծ թվով դիմորդները  առաջին փուլի համար  հայոց լեզու առարկայից է՝  5191 դիմորդ, իսկ ամենաքիչ դիմորդները համաշխարհային պատմությունից առարկայից՝  89 դիմորդ: Ամենաշատ դիմորդները Երեւանից են՝ 3101, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզից՝ 241 դիմորդ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ 1641 անվճար տեղեր են հատկացված, իսկ վճարովի տեղերը 18000 են՝ ոչ պետական բուհերը միասին վերցված: