Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-Վրաստան ճանապարհի փլուզված հատվածը վերականգնվել է

Կարևոր լուրեր Պաշտոնական
1605201711

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքների արդյունքում (Մ6) Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում (Հաղպատի խաչմերուկ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է: Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն