Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորենացիի դեպքերով կալանավորված ուսուցիչն ազատ արձակվեց

Կարևոր լուրեր Հասարակություն
xorenaci

Խորենացիի անկարգությունների գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Միքայելյանն այսօր ազատ արձակվեց կալանքից: Վերաքննիչ քրեական դատարանն որոշեց փոխել նրա խափանման միջոցը եւ նշանակել փորձաշրջան՝ նրան ազատ արձակելով հենց դատարանի դահլիճից: 142 ավագ դպրոցի պատմության ուսուցիչը  մինչեւ հիմա էլ չի հասկանում, թե ինչի համար են իրեն նման մեղադրանք առաջադրել: «Ես նպատակ չեմ ունեցել քարը շպրտել: Եթե ինձ քարով խփում են, պայթուցիկ նյութերը գցում են, ես չեմ կարող պաշտպանվել, անգամ կենդանին բնազդով կարող է պաշտպանվել: Ինձ պաշտպանվելու համար դատապարտում են 3 տարի, իսկ ով իմ նկատմամբ բռնություն է գործադրել, երդվել է, որ ինձ պետք է պաշտպանի,  իրեն երեւի մեդալ են տալիս, հոնորար են նշանակում»,- այսօր դատարանում հայտարարեց Գագիկ Միքայելյանը:    Կալանավայրում գտնվելու 10 ամիսների ընթացքում պատմության ուսուցիչը համոզվել է՝   ազատ մարդն անգամ բանտում է ազատ. «Իսկ ազատության մեջ գտնվողները, որոնք կամակատարություն են անում,  իրենք մինչեւ վերջ մնալու են նույն ստրկամիտները»:     Բացի Գագիկ Միքայելյանից, այս գործով անցնում են նաեւ Սոսո Մարգարյանը եւ Արսեն Մկրտումյանը:  Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ:    Մինչ դատավճռի հրապարակումը, Սոսո Մարգարյանը  դատարանին եւս խնդրեց իրենց նկատմամբ արդար դատական ակտ կայացնել. «Կուզենայինք դուրս գալ եւ շարունակել սովորական կյանքը, ուսումը, աշխատանքը, ընտանիք կազմենք: Չենք հասկանում, ինչի համար ենք պատիժ կրում: Ինչ որ արել ենք, եղել է ինքնապաշտպանություն եւ սադրիչը մենք չենք»,- ասաց նա:  Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը փոխելը համարում է ձեւական՝  ցույց տալու համար, որ Հայաստանում կա արդադարատություն. «Ինձ համար խայտառակություն է, որ մարդը հանցագործություն չկատարելու համար դատապարտվում է 3 տարի ժամկետով ազատազրկման եւ դատարաններն անգամ չեն համարձակվում գոնե ձեւականորեն ցույց տալու, որ պատիժը չպետք է կրի»,- ասաց նա:     Պաշտպան Արա Զաքարյանը պատրաստվում է ՄԻԵԴ բողոք ներկայացնել: