Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

70 տարի միասին. 11 երեխա, 156 թոռ ու ծոռ. Հետք (տեսանյութ)

Հասարակություն
Untitled3-2

Աղախան և Հեղինե Զաքարյանները արդեն 70 տարի է միասին ապրում են Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում։ Աղախանը 92, Հեղինեն 94 տարեկան է։ 70 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 11 երեխա՝ 7 տղա, 4 աղջիկ, 156 թոռ ու ծոռ։ Զույգի 6 երեխաները արդեն թոռան թոռ ունեն։ Երեխաներով, թոռներով, ծոռներով միասին 28 տղա են ճանապարհել բանակ։ Հիմա էլ բանակում ծառայում է թոռներից ամենափոքրը՝ Արգամը։ Հեղինե տատը, արցունքները սրբելով, ասում է. «Մնացել է էդ մի թոռ, էդ դրան էլ պոկիմ, բերիմ, նոր Աստված հոգիս առնի»։ Ամուսնացել են 1947 թվին, երբ Աղախան պապը վերադարձել է Հայրենական մեծ պատերազմից։ Ավելին՝ այստեղ