Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը՝ լրագրողներին. «Չքվեք, սիրելիներս» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vova

«Սասնա ծռերին» հերոս անվանող  Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեությանը   ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վատ է վերաբերվում: «Սպան իրավունք չունի սպային սպանողին այդպիսի արտահայտություն անել»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը: Ինչո՞վ է պայմանավորված պաշտոնավարման երկարակեցությունը, Վլադիմիր Գասպարյանը պարզաբանեց. «60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»: Վլադիմիր Գասպարյանից լրագրողները հետաքրքրվեցին իր եւ վարչապետի հարաբերությունների վերաբերյալ, լարվածություն կա՞, թե՞ ոչ.   Հոգնեցի, երեխեք: Ասեմ իմ սիրելի խոսքը՝ չքվե՛ք ,  սիրելիներս»,- իրեն հարց տվող լրագրողներին ասաց Վլադիմիր Գասպարյանը: