Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոնց որոշեն». նախարարը՝ իր հետագա պաշտոնավարման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
vahan-transport

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման հարցը կախված է Սերժ Սարգսյանից, վարչապետից եւ ՀՀԿ-ից. «Ոնց որոշեն»: Իսկ չի՞ ցանկանում նախարարը իր մշակած ծրագրերը կյանքի կոչել:  «Գիտեք,  ծրագրերը շարունակական են: Իմ մշակած ծրագրերը չի նշանակում, որ դա միայն իմ մշակած ծրագրերն են: Դա թիմային աշխատանք է, նախարարության ողջ աշխատակազմն է աշխատել: Մի իդեան ես կարող եմ տալ, մեկը՝ ուրիշը, դա թիմային աշխատանք է: Թիմային աշխատանքի կողմնակից եմ: Չի նշանակում, որ մեկը նշանակվել  է նախարար, նա ամենալավ եւ պայծառ միտքը կարող է ունենալ»,- այսօր լրագրողներին նախարարության գործունեության վերջին 6 ամսվա արդյունքները ներկայացնելու ժամանակ ասաց նախարարը: Բայց միեւնույն ժամանակ  Վահան Մարտիրոսյանը  խոսում է  հետագա ծրագրերից, մասնավորապես տրանսպորտի խնդիրը կարգավորելուց: Ներկայումս 220  համայնք ապահովված չէ քաղաքային տրանսպորտով: «Շուտով կունենանք տեխնիկական առաջադրանքը՝ միասնական օպերատորի ստեղծումով, միասնական տոմսերի ստեղծումով կունենանք նոր տրանսպորտային համակարգ: Մինչեւ հունիսի կեսերը կլինի տեխնիկական առաջադրանքը, որ կներկայացվի մշակման:  Պետք է լավ տրանսպորտային համակարգ ունենանք՝ չմտածելով գծատերերի մասին: Միասնական տոմսը նշանակում է, որ կլինի էլեկտրոնային տոմս: Գծատեր չենք ունենա, կունենանք օպերատոր»,- ասաց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը: Չսպասարկվող համայնքների 40 տոկոսը ներառվել է գործող երթուղային ցանկում, առաջիկայում աշխատանքներ կտարվեն նաեւ  մյուս համայնքների ուղղությամբ:   «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աշխատանքներն էլ   Վահան Մարտիրոսյանի գնահատմամբ   ընթանում են  բնականոն հունով: Ըստ նախարարի՝  Երևան - Արտաշատ ճանապարհահատվածում շարունակվում են կամուրջների և ուղեցանցերի շինարարական աշխատանքները: