Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 12 օր առաջ. Բախվում են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի ավագանու ընտրություններից 12 օր առաջ Երեւանի 3-րդ գյուղ թաղամասում բախվում են հանրապետականներն ու ԲՀԿ-ականները: Որոշ տեղեկություններով՝ միջադեպի առիթ է դարձել այն, որ ԲՀԿ-ականները թաղամասում նախընտրական բուկլետներ են բաժանել, մասնակիցների մեջ շոշափվում են գլխավոր դատախազի եղբոր եւ Գալուստ Սահակյանի որդու անունները։  «Մենք գլուխ չենք պահել»,-քարոզարշավի հերթական օրն ասում է քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը: Վերջինիս քարոզչահոլովակում մտավորականները միչայնակ չեն, Բեգլարյանի կողքին են նաեւ ամուսնացողները, բժիշկները եւ երեխաները։ Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը քարոզարշավի այս օրը խոսում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունից: Վահան Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ քաղաքային իշխանության հավակնող իրենց կուսակցությունում հավաքված են շահեր չհետապնդող մարդիկ։ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հեղինե Բիշարյանը վստահ է, որ հենց ինքն էլ դառնալու է քաղաքապետ: «7 թեկնածուների մեջ ես միակ կինն եմ: Մտածում եմ, որ ես կդառնամ քաղաքապետ, ես իմ վրա վստահ եմ»,-ասում է տիկին Բիշարյանը: Քանաքեռ- Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման տանող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ճամփան դժվար է ու երկար: Տասնյակ մարդիկ են մոտենում Ծառուկյանին եւ ինչ-որ բան խնդրում: Հանդիպումը կայանում էր հայ առաջին փիլիսոփա Դավիթ Անհաղթի հուշարձանի տարածքում: 2013-ի քարոզարշավի օրերին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են վարչապետի թեկնածության առիթով, որում ավելի ուշ հաստատվում է Տիգրան Սարգսյանը : ԲՀԿ խոսնակը լրագրողներին վստահեցնում է, որ ավագանիում իշխանությունը վերցնելիս իրենք անելու են մի բան, որ չի արել Հանրապետականը։ 2013-ի ավագանու ընտրություններից 12 օր առաջ Մեդիա կենտրոնը հրապարակում է կուսակցությունների նախընտրական ծրագրերում ամենաշատն օգտագործվող բառերը: Հանրապետականի ծրագրում առանձնացվել են «2009» եւ «վերանորոգում» բառերը: Շարքային երեւանցիների համար Երեւանին ավելի սազական են «աղտոտում», «կեղտոտ» եւ «խայտառակ» բառերը։ Հանրապետական կուսակցության ավագանու բնապահպանական ծրագրերը դեկորատիվ են։ Կանաչների կուսակցության նախագահի համոզմամբ, միայն Կենտրոն համայնքում 100 հեկտար կանաչապատման կարիք կա: 2000 թվականից սկսած բոլոր քաղաքապետերը վստահեցնում են, որ որեւէ ծառ չի հատվելու։ Նախորդ իրիկունը հարձակման է ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Ալեքսանդր Հախվերդյանը: Նա քարոզչաթերթիկներ էր բաժանում Երեւանի 17-րդ թաղամասում: Այս երիտասարդին ծեծի են ենթարկել մի քանի անգամ՝ սկզբից երիտասարդները, որոնց հեռանալուց հետո՝ ավելի ավագները : Հանրապետականի քաղաքապետի թեկնածուն Նոր Նորքում է, ասում է, որ 25 տարիների ընթացքում կուտակված խնդիրները 4 տարում չէին կարող վերացնել, եւս 4 տարի է պետք։