Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկախությունը եկավ, բայց պիոներները մնացին» (տեսանյութ)

Հասարակություն
mayis1-1

Հայաստանի կոմունիստները Մայիսի 1-ի առավոտն սկսում են փոխադարձ շնորհավորանքներով։ Խորհրդային Հայաստանում ամենամասսայական տոնակատարությունն արդեն հետևում է, բայց դա կոմունիստների համար չուրախանալու պատճառ չէ ։ Տիկին Լիգիան ասում է. «Երգենք,պարենք, ի՞նչ ա եղել, բոլորս էլ ջահել ենք, ամենաջահելը ես եմ՝ 75 տարեկան»։ Կոմունիստներն աշխատանքի օրվան մոտեցել են ամենայն լրջությամբ։ Երթով պատրաստվում են գրավել Երևանի ամենամեծ պողոտան։ Իսկ մինչ այդ՝ տեղ են հասնում տոնական դրոշները։ Յուրի Գասպարյանն իրեն ամենահավատարիմ կոմունիստներից է համարում, անկախությունից հետո էլ ճամբարափոխ չեղավ։ Կոմունիստական Հայաստանի դրոշի գույնը նրան ամենաջերմ հիշողություններ է պարգևում.  «Էս դրոշն էր, որ հայ ժողովուրդը 700 000 բնակչություն ուներ թուրքական յաթաղանի ջարդից հետո, էդ 700 000-անոց  ժողովուրդն էր, որ Ռուսաստանի հետ միավորվեց, ստեղծվեց 324 գործարան, զարկ տվեց Հայաստանին»։ Մայիսմեկյան երթում ամենապատվավոր գործը նրանն է՝ կուսակցական դրոշը ձեռքին՝ ինքն է առաջնորդողը. «Հանձնարարությունը կենտկոմից ինձ է տված, վերադաս մարմինների ասածը խիստ պարտադիր է»; Անկախությունը եկավ, բայց պիոներները մնացին։ Ինչպես տասնյակ տարիներ առաջ այսօր էլ նրանք կոմունիստական երթի կարևորագույն մասն են։ Մասնակից երեխաներն ասում են. «Ուզում ենք սովետական Հայաստանը հետ գա, դուք էլ ե՞ք ուզում սովետական Հայաստանը հետ գա, այո՞, դե վատ կլինի՞»։ Մայիսի 1-ին՝ աշխատանքի օրը, կոմունիստներն անցան Երևանի գլխավոր փողոցներով,  խորհրդային պետական գործիչ Սերգեյ Կիրովի անվան զբոսայգում տոնական հանդիսություն էր նախատեսված։ Այգում երեխաներն ստացան անվճար պաղպաղակ, մեծերի համար՝ բուլկիներ։     mayis1 2 mayis1 4 mayis1