Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 16 օր առաջ. ինչ որ արդեն այլանդակել են, մնալու է. քաղաքը չի ներելու մեզ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի ավագանու ընտրությունների քարոզարշավին քաղաքական իրավիճակը Հայաստանում չափազանց աշխույժ է՝ հայ-թուրքական նոր երկխոսությունից մինչեւ քաղբանտարկյալների դատավարություն: 2009-ի այս օրը Վերքաննիչ քրեական դատարանում սկսվում է Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքի քննությունը, որով նա վիճարկում է իրեն 3 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը: Ամբաստանյալը գիտի, որ իրեն ազատություն շնորհողը դատարանը չէ։  Մարզերից դադարեցվել էր հասարակական տրանսպորտի մուտքը Երեւան, իսկ որոշ երթուղային տաքսիներ Երեւան էին հասնում դատարկ։ Կոնգրեսի հանրահավաքը մեկնարկում է առանց խոչընդոտի: Առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ քաղաքապետի ընտրությունները քաղաքական գործընթաց են եւ դրանք կապ չունեն ավելի լավ կամ վատ աղբահավաքություն իրականացնելու հետ։ Քաղաքապետի ընտրություններին մասնակցող Դաշնակցությունը քարոզչության այս օրը ներկայանում է մտավորականության ձայնով: Նրանք նկատում են, որ Երեւանի բարոյահոգեբանական մթնոլորտը վտանգավոր է մարդու առողջությանը  2013-ի քարոզարշավի այս օրը «Ավելի լավ Երեւանի» գաղափարախոս հանրապետականներն ընտրել են հենց մայրաքաղաքի անտառների վերականգման թեման: Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նկատում է, որ երեւանցիների ձեռքը թեթեւ է ծառ տնկելիս ՀԱԿ-ի քարոզարշավը դարձյալ հարթ չի ընթանում: Այս անգամ ոստիկանները փորձում են փակել  դեպի քաղաքապետարանի շենք Կոնգրեսի երիտասարդների խաղաղ երթին առաջը: Սակայն երիտասարդները կարողանում են ճեղքել ոստիկանների պատը եւ հասնել Տարոն Մարգարյանի նստավայր հիշեցնելու համար նրան, որ ինքը դատվելու է ՕԵԿ-ի քարոզչահոլովակը ներկայացնում է քաղաքապետի իր թեկնածուին՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ արդար քաղաքային իշխանության երաշխավորին Րաֆֆի Հովհաննիսյանը ավագանու քարոզարշավի ակտիվ մասնակիցներից չէ, նրան այսօր փողոցներում քաղաքացիների ձեռքը սեղմելիս չես տեսնի: Նա հիմա դահլիճային միջավայրում նախաձեռնում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը, որը կլինի իշխանությանն այլընտրանք ուժ Այս հավաքին ներկա է ավագանու ընտրություններում Դաշնակցության ցուցակի առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանը, որը ձեւակերպում է Հայաստանի առաջին չարիքը՝ ազատվել Հանրապետականի միահեծան իշխանությունից