Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 20 օր առաջ. «Արմենը արյունոտվեց, Արմենուհին կոշիկը կորցրեց...» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

Երեւանի ավագանու 2009-ի ընտրություններն առաջինն էին 2005-ի բարեփոխված Սահմանադրությամբ: Քարոզարշավին մասնակցում էր 7 կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստանը, Ժողովրդական կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրես Դաշինքը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Օրինաց երկիրը: Առաջին օրերի հիմնական հարցն էր՝ պե՞տք է Երեւանը ղեկավարի բնիկ երեւանցին: Քարոզարշավի առաջին օրն ի դեպ մահանում է բնիկ երեւանցիներից մեկը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը: Հայ Ազգային Կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցում էր բանտերում ունենալով մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող բազմաթիվ քաղբանտարկյալներ: Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ է մասնակցում ՀԱԿ-ի քարոզարշավին: Այս օրը նա նվիրում է բանտերում գտնվող տղաների հերոսությունը ներկայացնելուն:  ՀԱԿ քարոզարշավը հարթ չի ընթանում Ավան համայնքում: Այստեղ քարոզարշավի հենց առաջին օրը անհայտ մարդիկ հարձակվում են Կոնգրեսի ներկայացուցիչ երեք կնոջ վրա: Բոլորն էլ տեղափոխվում են հիվանդանոց: Քարոզարշավի մյուս մասնակիցը՝ Բարգավաճ Հայաստանը, քաղաքապետի ընտրություններին նույնպես ներկայանում է առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմքով: Նժդեհի հրապարակում Ծառուկյանի համար կանգնածների մեջ է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Հենց այս օրը մայրաքաղաքում իր երթուղին է փոխում 9-րդ համարի տրոլեյբուսը՝ պատճառը Մելիք Ադամյանում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ մեքենաների անկանոն կուտակումն է: Հանրապետականի քարոզչական տեսահոլովակը ցույց է տալիս Երեւանի անգույն եւ գունավոր իրականությունները՝ կռվող մարդկանց փոխարեն լինելու են գրկախառնվողներ, ինչ-որ մի անկյունում կպարեն հեզաճկուն աղջիկները: 1998-ից Երեւանը ղեկավարող Հանրապետականը, որի քաղաքապետի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն է, 2009-ին խոստանում է վերականգնել Երեւանի երբեմնի կոլորիտը: 2013-ին Հանրապետականի քաղաքապետի թեկնածուն արդեն Տարոն Մարգարյանն է: Ընտրություններին դարձյալ մասնակցում է 6 քաղաքական ուժ՝ Բարգավաճ Հայաստանը, «Բարեւ Երեւանը», Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հանրապետականը եւ «Առաքելություն» կուսակցությունը: Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանը մի քանի դեսպաններ քարոզարշավի առաջին օրն սկսում է ծառատունկով: «Բարեւ Երեւանի» քաղաքապետի թեկնածուն Արմեն Մարտիրոսյանն է: Մի քանի օր առաջ էր ավարտվել նախագահի ընտրություններին հաջորդած  աղմուկը, որում պաշտոնական տվյալներով հաղթել էր Սերժ Սարգսյանը, իսկ այդ հաղթանակի հետ չհամաձայնված մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, թեման փակել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում իրականացված համատեղ աղոթքով:  Հանրապետականին դուր է գալիս Րաֆֆիի նման մրցակիցը։  Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի ուշ Ազատության հրապարակում հանդիպում է իր կողմնակիցների հետ: Կողմնակիցները շատ չեն, եղանակը մռայլ է, Րաֆֆին պիտի բացատրի, թե ինչու ժողովրդին տարավ ոչ թե արյան բերան, այլ աղոթելու։ 2013-ի քարոզարշավի առաջին օրը Երեւանի մարզահամերգային համալիրում Հայ Ազգային Կոնգրեսը գումարում է իր ամենամեծ հավաքը: Նախագահ Տեր-Պետրոսյանը խոսում է Երեւանի ավագանու ընտրությունների մասին։ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը Նոր Խարբերդում բախվում է քաղաքային իշխանություններից դժգոհ մարդկանց։ Վարդան Օսկանյանն ամեն ինչ աչքով է տեսնում՝ Նոր Խարբերդում կան անմխիթար ճանապարհներ, աղբահավաքության եւ խմելու ջրի խնդիր: Քաղաքը միայն Կենտրոնն է։