Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրեցինք, չգտանք եւ որոշեցինք ինքներս ստեղծել. ամսագիր՝ նոր ոճով (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-5-2

Ճարտարապետությամբ, շինարարությամբ ու դիզայնով հետաքրքրվողներն այսուհետ կունենան մասնագիտական անվճար խորհրդատու՝ ամսագրի տեսքով: «Lay out» ամսագիրը կտարբերվի իր դիզայնով, ոճով ու բովանդակությամբ: Այն կլինի նաեւ օնլայն: «Մենք փնտրում էինք մի հարթակ, որտեղից կարող էինք գտնել ինֆորմացիա Հայաստանում եւ աշխարհում տիրող ճարտարապետական միջավայրի մասին, բայց ամենակարեւորը մեզ պետք էր հարթակ, որտեղ կգտնեինք ինֆորմացիա, ոչ միայն արդեն հայտնի ճարտարապետների մասին, այլ նաեւ  նոր երիտասարդ ճարտարապետների մասին: Փնտրեցինք, չգտանք եւ որոշեցինք ինքներս ստեղծել»,- ասում է «Ճարտարապետական շաբաթ» կազմակերպության ներկայացուցիչ Տաթեւիկ Զաքարյանը: Ամսագիրը կբաժանվի անվճար, քաղաքի գրեթե բոլոր ժամանցի վայրերում ու գրախանոթներում: Տաթեւիկ Զաքարյանը վստահ է, որ այն օգտակար պարբերական կդառնա ոչ միայն մասնագետների այլ նաեւ սովորական քաղաքացիների համար. «Եթե դուք ուզում եք ձեր տունը վերանորոգել, մի նոր շինություն ստեղծել, կառուցել եւ ձեզ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում այդ բնագավառում, ձեզ համար թերթը շատ հարմար ձեռնարկ կլինի: Կարծում եմ մարդիկ կսովորեն այսպես լավ պատվիրատու լինել»: Մանրամասները՝ տեսանյութում