Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորվածներն ավելի արագ էին ապաքինվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
HH-PN

ՀՀ ՊՆ Կենտրոնական Կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը նկատել է. եթե խաղաղ պայմաններում վիրավորված զինծառայողների ապաքինումը սովորաբար բավական երկար է տեւում, ապա Ապրիլյան պատերազմի վիրավորները շատ արագ էին ապաքինվում։ «Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորվածների ապրելու ցանկությունն այնքան մեծ էր, որ շատ կարճ ժամանակում տեսանք, թե որքան արագ էին ապաքինվում, անգամ ամենածանր վիրավորներն արագ  առաջխաղացում էին ունենում» ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գ. Հովհաննիսյանը նշեց, որ 1994 թ-ից աշխատում է հոսպիտալում, այդ ժամանակ հոսպիտալում աշխատող առաջին կին բժիշկն է եղել։ «Իմ հոսպիտալ գալուց հետո տղամարդ բժիշկների վերաբերմունքն ու մոտեցումները սկսեցին փոխվել։ Եթե սկզբում տղամարդ բժիշկները կարող էին ականջին սուր թվացող արտահայտություններ թույլ տալ, ապա որոշ ժամանակ հետո դարձան ավելի սիրալիր, ավելի հասկացող»։