Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 17 օր առաջ. «Մի վհատվեք, մի վախեցեք, մի կաշառվեք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
D5fuiPSxl54

1995-ի քարոզարշավի օրերին քվորումի բացակայության պատճառով տապալվում են Գերագույն խորհրդի բոլոր նիստերը: Իսկ պատգամավորների թիվը 260 հոգի էր: Բոլորն ընտրվել էին մեծամասնական ընտրակարգով, երբ Հայաստանը դեռ խորհրդային հանրապետություն էր: 1999-ի խորհրդարանի ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերը հիմնականում մեկ տարի առաջ հրաժարական տված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին: Ըստ նրանց, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները պատասխան են տալու սպասվող անխուսափելի կեղծիքների համար: Դավիթ Շահնազարյանն ասում է, որ ապագա խորհրդարանը ներկայացնելու են նրանք, որոնք հեղափոխություններ են իրականացնելու։ Ընտրությունների ֆավորիտ «Միասնություն» դաշինքի առաջնորդ Կարեն Դեմիրճյանն անձամբ գտնվում է առողջապահության ազգային ինստիտուտում, որտեղ նրա թեման բժիշկներն են, ուսուցիչները: Նա այստեղ հիշում է, որ ինքը խորհրդային Հայաստանում 3-4 տարում ապահովում էր 300 հազար աշխատատեղ: Երկու ժամ հետո ինստիտուտ է գալիս դաշինքի նրա թիմակիցը՝ Վազգեն Սարգսյանը: Նա եկել էր հիշեցնելու, որ ուսուցիչներից ու բժիշկներից բացի կա նաեւ բանակը: 2003-ին Տավուշի մարզի բնակիչները ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի հետ հանդիպումներում ունեն խոսքի բացառիկ իրավունք, նրանք դաշինքից արդարություն են պահանջում, ասելով, որ հոգնել են ամեն ինչից։   2003-ին ՀՀՇ-ն դժգոհում է, որ իբրեւ քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժ, հայտնվել է ինֆորմացիոն վակուումի մեջ՝ ոչ ոք իրեն եթեր չի տալիս: 2007-ին քարոզարշավից 17 օր առաջ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելում է Կենտրոնական Ընտրական հանձնաժողով: Որպեսզի ծանոթանա հանձնաժողովի տեխնիկական հագեցվածությանը: «Տեխնիկական հագեցվածությունը դրական դեր կխաղա արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման գործում», - ասել է վարչապետը: Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը հրապարակում է, թե ընտրություններին մասնակից կուսակցություններն ինչքա՞ն գումար ունեն իրենց նախընտրական հիմնադրամներում: Ամենաշատն ունի Հանրապետականը՝ ավելի քան 54 միլիոն դրամ: Այնուհետեւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 45 միլիոն դրամ: Օլիգարխ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը միայն երրորդն է 32 միլիոն դրամով, իսկ Արտաշես Գեղամյանի Ազգային Միաբանությունը 4-րդը՝ 21 միլիոն դրամով: 2007-քարոզարշավի ադամանդներից է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Վանաձորում տարեցները նրան անհամբեր են սպասում: Նա եկել է ասելու՝ ոչ մեկին ստիպված քվե չտաք, միայն մաքուրով։   2012-ին Հանրապետականը աչքի է ընկնում նախընտրական բազմազան տեսահոլովակներով: Դրանցից մեկում ակտիվորեն օգտագործվում են ֆեյսբուքյան «լայք» պաստառները: Կուսակցությունը «լայքում» է սեփական համոզմունքը, որ՝ եթե հավատանք, կփոխվենք։   Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը փորձում է մարգարեանալ՝ ասելով, որ առաջիկա խորհրդարանում Օրինաց երկիրը չի լինի։ Մեկ այլ կոնգրեսական՝ Նիկոլ Փաշինյանը, Մալաթիա Սեբաստիա համայնքում լուրջ դժվարություններ է ունենում քարոզչություն անելիս: Հավաքվածները շարունակում են Փաշինյանին հիշեցնել, թե ում հետ է ոտք մեկնում հանձին Սամվել Ալեքսանյանի։