Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը  մտահոգված է Հայաստանի ընտրություններով (տեսանյութ)

Քաղաքականություն
sergey-minasyan-1

Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի դաշնություն բավականին հաջող անցավ՝ եւ հանդիպումների, եւ  այցի ժամանակ արված շեշտադրումների առումով:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Կոնկրետ արդյունքներից կարելի է համարել երկու նախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ որոշ խնդիրների շուրջ շեշտադրումները հստակ դրվել են:  Պետք է նշեմ 5-րդ կետը հայտարարության, այնտեղ խոսքը գնում է, որ կողմերը շարունակելու են երկկողմ համագործակցությունը  եւ  կարեւոր շեշտադրումն այն է, որ հատուկ նշվում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովումը»:  Քաղաքագետի խոսքերով՝ ուշադիր վերլուծաբանների եւ  քաղաքական գործիչների ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ Պուտինն առանձնահատուկ անդրադարձ էր կատարել նաեւ  ՀՀ-ում ապրիլի 2-ին կայանալիք  ընտրություններին. «Չնայած ելնելով ներքաղաքական զարգացումներից՝ դրա կարիքը այդքան էլ լուրջ չէ»: Ըստ քաղաքագետի՝ որեւէ ձեւով չտեսանք բացասական անդրադարձ, օրինակ, Հայաստան-ԵՄ հարաբերություններին: «Նախագահների համատեղ եւ հայտարարության, եւ  առանձին մամուլի ասուլիսի ժամանակ կարելի է գտնել որոշ դրվագներ, որտեղ խոսվում է նրա մասին, որ կողմերը կշարունակեն համագործակցությունը եվրոպական, միջազգային տարբեր հարթակներում»: