Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 26 օր առաջ. Ընդդիմադիրների պաստառները պատռված են, ՀՀԿ-ինը՝ պաշտպանված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yntrakan-oracuyc-1

1995-ի խորհրդարանական ընտրություններին ընտրողը բարդ խնդրի առաջ է կանգնած: Համամասնական ընտրակարգով քվեարկելու համար ընտրողը քվեախցիկում պետք է ջնջի 13 քաղաքական ուժից 12-ին, որպեսզի քվեաթերթիկը համարվի վավեր: Սահմանադրական իրավունք Միությունը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովին մեղադրում է Ղարաբաղում ընտրատարածքներ չբացելու համար: «Ղարաբաղը նույնպես Հայաստան է»,-պնդում է կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Ըստ նրա, 1989-ի դեկտեմբերի 1-ի Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի որոշումով Ղարաբաղի ինքնավար մարզը միացել է Հայաստանին: 1999-ին Դաշնակցությունն առաջին անգամ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին: Հենց այս ընտրություններին է լայնորեն տարածվում կուսակցության հռչակավոր կարգախոսը՝ հին ընկերները չեն դավաճանում: Օրինաց երկիրը Մարտունիում խոսում է հատուկ օրենքների մշակումից եւ վստահեցնում, որ դրանցով հնարավոր է կառուցել Բարգավաճ Հայաստան: Հայոց Համազգային շարժումը ընտրությունների է գնում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով։ 2003-ի քարոզարշավին ընդդիմության հաջորդ կանգառը Լոռու մարզն է: Ընտրողները Ստեփան Դեմիրճյանից հաշիվ են պահանջում երկու ամիս առաջ նախագահի ընտրություններում տված իրենց քվեի համար։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը լրագրողների ներկայությամբ հույս է հայտնում, որ 2003-ի Ազգային ժողովի ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Այն հարցին, թե հակառակ դեպքում ի՞նչ պատժամիջոցներ են սպառնում Հայաստանին, Ռոբերտ Բերին ասում է, որ այդ հարցին ավելի լավ կպատասխանեն ձեր իշխանությունները: 2007-ի քարոզարշավի օրերին Հանրապետականը Գյումրիում է: Ընդ որում, Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ այցը նախընտրական չէ, բայց գյումրեցիները թող քվեարկեն Սուքիաս Ավետիսյանի օգտին: Ալավերդիում Հանրապետականի արտաքին գովազդն ամենաաչքի ընկնողն է եւ ամենապաշտպանվածը: Ընդդիմադիր ուժերի պաստառները պատռված են եւ ոտքի տակ ընկած: Դաշնակցությունը հերքում է, որ Դավիթաշենում 4 անձնագրի համար իր ներկայացուցիչներն ընտրողներին տրամադրում են 200 դոլար: Կուսակցության ներկայացուցիչը հերքում է, որ դա իրենք են անում, սակայն համաձայն է, որ անձնագրեր հավաքվում են: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին վստահեցնում է, որ իրենք հաղթելու են։ Քարոզարշավի մեկնած Լեւոն Տեր-Պետրոսյանը ապարանցիներին տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի դեմ խաղ կա, միայն ընտրակաշառքով ինքը չի կարող հաղթել   Երեւանի փողոցներում քարոզչություն իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանը 2012-ի քարոզարշավի այս օրը ողջագուրվում է Հանրապետական երիտասարդների հետ: Իսկ Գյումրիում Հանրապետականի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ական Վալյա անունով մի կին հավաքում է անձնագրերի սերիաներ ու համարներ՝ խոստանալով նվերներ։ 2012-ի այս օրը Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հայտարարում է՝ մենք ուզում ենք ժողովրդին վերադարձնել իշխանությունը, որը առեւանգել են տուկի թել բաժանելով։