Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Խորենացիի դեպքերով կալանավորվածը կտեսակցի հարազատներին (տեսանյութ)

Քաղաքականություն
dat-2

Խորենացի փողոցի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանը կտեսակցի իր հարազատների հետ եւ հեռախոսազրույցներ կունենա : Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը եւ վերացրեց սահմանափակումները: «Որոշումը առանձին փաստաթղթի ձեւով կառաքվի քրեակատարողական հիմնարկին»,- ասաց դատավորը: Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արման Առաքելյանի պաշտպանը միջնորդեց դատարանին նաեւ անթույլատրելի  ապացույց ճանաչել վկա  էլմիրա Հովհաննիսյանի ցուցմունքը: Նա Արման Առաքելյանի դեմ է ցուցմունք տվել եւ բացակայում է Հայաստանից: «Արման Առաքելյանը զրկված է եղել իր իրավունքներից, այն է՝ առերես հարցեր տալու այն անձին, ով իր դեմ ցուցմունք է տվել: Իմ պաշտպանյալի իրավունքը, թե նախաքննության, թե դատաքննության փուլում խախտվել է»,- ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Դատախազը գտավ, որ միջնորդությունը անհիմն է եւ այն պետք է մերժել: Նույն կարծիքին էր նաեւ  դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Դատավորը պարզաբանեց, որ ապացույց չճանաչելն է անթույլատրելի համարում, բայց դատարանը  վճիռ կայացնելիս կարող է նաեւ նրա ցուցմունքը   մեղադրանքի հիմքում չդնել:      Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին ներկայացրեց 3-րդ միջնորդությունը՝ փոխել Արման Առաքելյանի խափանման միջոցը եւ կիրառել գրավ: Միջնորդությանը միացավ նաեւ ամբաստանյալը՝ խոստանալով, որ չի խուսափի  արդարադատությունից: Նա հիշեցրեց, որ դեպքից հետո  մինչեւ օգոստոսի 12-ը գտնվել է ազատության մեջ եւ չի թաքնվել:    Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու  միջնորդությունը: Դատական նիստը կշարունակվի մարտի 6-ին: