Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը մեկնաբանում է Արման Սահակյանի կնոջ գործունեության մասին լուրերը (տեսանյութ)

Քաղաքականություն
taron

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ Արման Սահակյանի կինը՝  Երեւանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, իր ենթակայությամբ աշխատող մարդկանց հրահանգում է, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում։ Այստեղ Արման Սահակյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորության թեկնածու։