Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ-ի խարիզմատիկ դեմք

Քաղաքականություն
58abce6256bcdad45ffe2f5e74f16f91

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Հայաստանի 100 բնակավայրում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե կուսակցություններից որն ինչ հեղինակություն ունի ընտրողների շրջանում: Ըստ Ադիբեկյանի՝ հաշվի են առել կուսակցությունների ռեսուրսները, ինչպես նաև առաջին դեմքերին: Ըստ այդմ՝ ամենաբարձր գործոնն ունի ՀՀԿ-ն՝ 15 տոկոս, ապա ԲՀԿ-ն՝ 9 տոկոս, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը՝ 7-ական տոկոս, ՀԱԿ-ը՝ 5 տոկոս, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան՝ 4 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»՝ 2 տոկոս, և ԵԼՔ՝ 2 տոկոս: «Ամենամեծ ռեսուրս ունեցողը ՀՀԿ-ն է: Վերջերս 536 ՏԻՄ ղեկավար է ընտրվել, որի 80 տոկոսը ՀՀԿ-ական է, մի մասը ԲՀԿ-ական է, մի մասը՝ ՀՅԴ-ական, մյուսը՝ ՕԵԿ-ական: Սա շատ մեծ սոցիալական հենք է»,-ասաց Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ պակաս դեր չեն խաղում կուսակցության խարիզմատիկ դեմքերը. «Օրինակ՝ ԲՀԿ-ում դա Գագիկ Ծառուկյանն է, ՀՀԿ-ի դեպքում՝ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը, երբեմն էլ՝ Գալուստ Սահակյանը: Պրոբլեմ ունի ՀՅԴ-ն, որովհետև կոլեկտիվ է ներկայանում, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքում երեքն էլ խարիզմատիկ են, այս գործոնը կա, բայց չկան այլ գործոններ՝ կազմակերպչական և այլն»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ այս առումով ամենավատ վիճակում ԵԼՔ-ն է, քանի որ այնտեղ խարիզմատիկ դեմք չկա: