Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն մեկն իր գլխի ճարն է ուզում տեսնել». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi

Ազգային Ժողովի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունում դեռ որոշում չի կայացվել։ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  չի կարծում, որ   կուսակցության ներսում ձեւավորված տարբեր կարծիքները կդառնան պառակտումների պատճառ: Կուսակցությունը, ըստ նրա, միշտ է բաց եղել՝ եկող-գնացողների համար. «Ես էլ բազմաթիվ անգամ եղել եմ փոքրամասնության մեջ, բայց չեմ լքել կուսակցությունը, ամեն մեկը ունի կյանք, ամեն մեկը իր գլխի ճարն է ուզում տեսնել, հասկանալի է»:

Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու կոչով է հանդես եկել մի քանի կուսակցություն:  Երեկ  էլ  իշխող ՀՀԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել ընտրությունների օրը վերանայելու հարցը: Ժառանգության համար, սակայն, այս հարցը սկզբունքային չէ. «Պետք է կանխել պատերազմը, թույլ չտալ, հետո նոր հարգել, հաջորդ կիրակին էլ ինչպես գիտեք սուրբ շաբաթն է սկսում, էականորեն օրը կարեւոր չէ»:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալու փաստը Րաֆֆի Հովհաննիսյանը չի մեկնաբանում: Իսկ նրա հետ որեւէ դաշինքում  հանդես գալը կուսակցությունում չեն քննարկել: Ավելին՝ տեսանյութով