Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապրիլի 2-ը պետք է սգո օր հայտարարվեր, ոչ թե ԱԺ ընտրությունների» (տեսանյութ)

Քաղաքականություն
hra

«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը զարմանում է, թե ինչու են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները նշանակվել ապրիլի 2-ին. «Ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ նշանակելն ուղղակի սրբապղծություն է: Ինչի՞ համար են նշանակել այդ օրը: Մի՞թե խորհրդարանում մեկ հայ չկար, որ դրա դեմ խոսեր: Ապրիլի 2-ը սգո օր է: 100-ից ավելի հայ պատանիներ սպանվեցին, փոխանակ սգո օր հայտարարեն, դրել են ԱԺ ընտրություններ: Իրենք գիտեն, որ այդ օրը հաղթելու են, խրախճանք են անելու, բայց չէ՞ որ տղաների շիրիմը դեռ թարմ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազատամարտիկը: Ըստ Սարգիս Կարապետյանի՝ ապրիլյան պատերազմը պարզապես դավադրություն էր, որը ՀՀ իշխանությունների թողտվությամբ պետք է վերածվեր պատերազմի, բայց չստացվեց՝ հայ զինվորի քաջության և հայրենասիրության շնորհիվ. «Իրենց դավադրությունը տանուլ տվեցին, նպատակին չհասան: Պիտի սարքեին պատերազմ, հողը հանձնեին, և դրանով արցախյան հարցը վերջանար»: