Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ շտաբի պետ

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը: «Ա1+»-ի հետ զրույցում, նա նշեց, որ այս պահին ընթանում է նախապատրաստական փուլը եւ այդ աշխատանքներն արդեն մոտ մեկ ու կես ամիս է՝ սկսվել են. «Ձեւավորվել է կենտրոնական նախընտրական շտաբ, ձեւավորվել են 13 ընտրատարածքային շտաբեր: Մեր ընտրատարածքային շտաբերի պատասխանատուները ճանաչված, հայտնի, կարող ՀՅԴ-ական բոլոր գործիչներն են: Լուրջ աշխատանքներ են տարվում ավելի ներքեւի՝ ենթաշտաբերի ձեւավորման ուղղությամբ: Յուրաքանչյուր տեղամասի շուրջ ձեւավորում ենք մեր թիմերը: Մենք հանգիստ, խաղաղ աշխատում ենք»: