Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիսյանների իրավահաջորդները դիմել են վճռաբեկ դատարան

Հասարակություն
unnamed-13

Ավետիսյանների իրավահաջորդներն այսօր՝ ընտանիքի սպանության 2-րդ տարելիցի օրը, բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ գործի քննության ընթացքում բազում ընթացակարգային խախտումներ են գրանցվել, որոնք պետք է դիտարկվեն  Վճռաբեկ դատարանի կողմից: «Վճռաբեկ ներկայացրած բողոքում նաև հիմնավորումներ ենք տվել, թե ինչու է անհրաժեշտ, որ դատարանը քննի մեր բողոքը: Կարծում եմ՝ ռուսական կողմի քննության նյութերը մեխանիկորեն ՀՀ քննչական կոմիտեի նյութերին կցելն արդեն իսկ կոպիտ խախտում է»,-ասաց պաշտպանը: Նա մշտապես կապի մեջ է Ավետիսյանների իրավահաջորդների հետ, և կարող է ասել, որ նրանք Հայաստանի արդարադատությունից դրական սպասելիքներ չունեն. «Եթե Վճռաբեկ դատարանը մերժի մեր բողոքը, ապա միանշանակ դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: aaaa Ւսկ մինչ այդ այսօր Ավետիսյան ընտանիքի բարեկամներն ու հարազատները այցելել են նրանց տուն, որտեղ ել երկու տարի առաջ տեղի էր ունեցել սարսափազդու սպանությունը:   Հիշեցնենք, որ Ավետիսյան ընտանիքի յոթ անդամների սպանության համար Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը 2016 թվականի օգոստոսի 23-ին ցմահ ազատազրկման է դատապարտել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին։