Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Մինասյան. «Համոզված եմ, որ մենք կանցնենք հարձակման» (տեսանյութ)

Քաղաքականություն
Mkrtich-Minasyan

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձն աննախադեպ է. փաստորեն ՄԱԿ-ի անդամ մի երկիրը հարձակվում է մեկ այլ երկրի վրա, եւ աշխարհը պետք է արձագանքի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը. «Այս պրովոկացիան արդեն սահմանն անցնում է: Ոտնահարվում են հրադադարների, մեկը մյուսի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու բոլոր պայմանավորվածությունները: Կարծում եմ, որ եթե հայոց բանակը լիարժեք ու լիաթոք հակահարված տա, ապա աշխարհը դա կընդունի որպես ադեկվատ պատասխան»։ Մ. Մինասյանը հիշեցրեց նաեւ, որ ամիսներ առաջ Հայաստանի զինվորական իշխանությունները եւ գերագույն –գլխավոր հրամանատարը հայտարարել են, որ եթե նորից նման ոտնձգություն լինի, ապա այս դեպքում պատիժը անխուսափելի է լինելու: «Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակը միայն ինքնապաշտպանական գործունեությամբ է զբաղված եղել եւ հակահարձակման որեւէ քայլ չի ձեռնարկել, ապա այս դեպքում նման գործողություններ պետք է ձեռնարկվեն։ Մեր ոխերիմ հարեւանները լկտիացել են, եւ լկտիությունը պետք է արժանի հակահարված ստանա: Համոզված եմ, որ մենք կանցնենք նաեւ հարձակման, որովհետեւ այլ տարբերակ չկա: Վստահ եղեք, երբ արնախում ոսոխը արժանի հակահարված է ստանում՝ լավ էլ խելոքանում է ու խնդրում սրան-նրան, որ հայերից խնդրեն հրադադար»: