Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտածում էին՝ ՊՊԾ գնդի գրավման պլանը մեր տանը պետք է լիներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram

ՊՊԾ գնդի գրավման հետ կապված գործի շրջանակներում այսօր առավոտյան խուզարկություն է կատարվել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վահրամ Պետրոսյանի բնակարանում:  Նրա խոսքերով՝  Հատուկ Քննչական ծառայության եւ  ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մինչ խուզարկությունը ցույց են տվել դատարանի որոշումը: «Բնականաբար որեւէ արգելված իր տանը չկար, իրենք ինչ- որ փաստաթղթեր էին փնտրում: Երեւի մտածում էին գնդի գրավման պլանը  մեր տանը պետք է լինի»,-  «Ա1+»ին ասաց Վահրամ Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ վերցրել են մի քանի փաստաթղթեր, որոնք  վաղուց մամուլով եւ համացանցով տարածվել էին: Տանը ամեն ինչ խառնել են իրար  եւ մոտ մեկ ժամ տեւած խուզարկությունից հետո  խուզարկություն իրականացնողները իրենց հետ տարել են երկու փաստաթուղթ, երկու լազերային սկավառակ եւ  հեռացել: