A
A
21 միլիոն՝ անորսալի գայլերին որսալու համար (տեսանյութ)
Կառավարության որոշմամբ՝ 2012 թվականից սկսած ամեն տարի 21 միլիոն դրամ գումար է տրամադրվում գայլերի որսին, սակայն ոչ մի կերպ գայլերի հարձակումները չեն մեղմացել դրանից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը. «Մենք բազմիցս ասում էինք, որ գայլերին սպանելով գյուղատնտեսների խնդիրը երբեք չի լուծվի։ Ժամանակը ցույց տվեց,որ մենք իրավացի էինք։ Գայլը բավականին խելացի կենդանի է, և նրան որսալն այդքան էլ հեշտ գործ չէ»։ Բնապահպան Կարինե Փանոսյանը նշեց, որ դիմել են Կառավարությանը, որպեսզի վերանայեն այդ որոշումը և գումարներն ուղղեն համայնքների անվտանգության ամրացմանը, ոչ թե գայլերի որսին։