Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Բախշյանը ներկայացրել է իր մոր երգի պատմությունը (տեսանյութ)

Մշակույթ
Region-Capture1-7

«Պար պսակի»  երգը   «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը լսել էր մորից, մայրն էլ լսել է այն Հալեպում, որտեղ և ապրել է։  Տիկին Բախշյանն ասում է, որ մայրը  չէր հիշում, թե ով է երգի հեղինակը, բայց միշտ երգում էր այն իր երեխաների համար։ « Մահանալուց հետո մայրս եկավ երազիս և ասաց, որ պիտի գնամ Գոհար Գասպարյանին ասեմ երգի, որ չկորի, Գոհար Գասպարյանի հետ չստացվեց։ Այս գարնանը լսեցի Սոնայի և Վահագի կատարումներից մեկը և հիշեցի մորս պատգամը, և հիմա մենք լսում ենք այս երգը՝ տաղանդավոր երիտասարդների կատարմամբ»։ Այսօր կայացել է  Սոնա Ռուբենյանի և Վահագ Ռաշի նոր՝ «Պար պսակի» երգի շնորհանդեսը։ Գործիքավորումը Վահագի ծնողներինն է, իսկ երգի վերջին երկու տունը գրել է Սոնայի մայրը՝ Արմինե Սարգսյանը։ Անահիտ Բախշյանը ցանկանում է, որ հարսանիքների ժամանակ հենց այս երգի հնչյունների ներքո հարսն ու փեսան իրենց առաջին պարը պարեն. « Ես և քույրերս ամուսնացել ենք այս երգով, ուզում եմ, որ երիտասարդներն էլ լսեն այս երգը, կիսվեն սոցիալական ցանցերում և ինչու չէ, ամուսնանան այս երգով»։