Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1000 դրամները հավաքում են, որովհետեւ զուգարանի թղթի փողը դրել են գրպանները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Lyova-Khachatryan

Կառավարությունը լավ է անում, երբ աշխատողից 1000 դրամ է վերցնում զոհված եւ հաշմանդամ զինվորների ընտանիքների համար, իհարկե լավ է անում՝ ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Հովհաննես Սահակյանը սակայն մեկ դիտողություն ունի՝ բարձրաստիճան պաշտոնյաներից պետք է վերցնել ավելի շատ, իսկ միջին եւ ցածր դասի պաշտոնյաներից՝ ավելի քիչ մենք ապահովագրում ենք զինվորին. «Էդ ազգ-բանակ գաղափարի մեջ ինձ համար լիովին տեղավորվում է»: «Մենք չավարտված պատերազմ ունենք»,-մի քիչ հետո պնդում է պարոն Սահակյանը: Նախկինում պետությունը զոհին միանվագ գումար էր տալիս, հիմա ինքը այդ գումարը դարձնում է ամենամսյա: Բայց ինչու հասարակության հաշվին, այլ ոչ թե՝ կոռուպցիայի. «Շքեղ դղյակներ՝ ես խոսեմ՝ արդար է, արդար չէ, ես դրա իրավունքը չունեմ: Մենք պետք է առնվազն ունենանք այն միջոցներն ու հնարավորությունները, որ տեսնենք, թե ինչպես են վաստակել»: «Մեկ րոպե»,-ահազանգում է ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: Մինչեւ կոռուպցիայի հարցերը չլուծենք, չենք կարող մահացած կամ հաշմանդամ զինվորների համար հազար դրամ ապահովագրական գումար նախատեսել. «Հազար դրամները հավաքում են, որովհետեւ զուգարանի ուռճացված գներով գնված թղթի փողը դրել են գրպանները չեն ցանկանում վերադարձնել»: Պարոն Խաչատրյանն ասում է՝ վերադարձրեք ամբողջ թալանածը: Եթե դրանից հետո փողը չհերիքեց, կարելի է աշխատավորներից հավաքել զինվորներին անհրաժեշտ ամենամսյա հազար դրամը. «Ես պիտի հասկանամ՝ ո՞վ է կառավարում, միգուցե առաջարկենք խորհրդարանական խմբակցությունների կողմից խորհուրդ ստեղծենք, որը պիտի կառավարի, եւ էնտեղ ունենան մի հատ հաշվապահ եւ գործավար»: Ինքը հիշում է, որ քառօրյա պատերազմի օրերին մարդիկ իրենց ոսկիներն էին վաճառում, որպեսզի զինվորին անհրաժեշտ ամեն ինչ հասցնեին ճակատ: Բայց դա անում էին հաճույքով: Իսկ հիմա անելու են ստիպված. «Իհարկե, ստիպված ենք անելու, որովհետեւ մենք չենք ստանում հաշվետվություն, թե ինչն է պատճառը, որ առաջացել է էդ 1000 դրամի խնդիրը»: Պարոն Խաչատրյանն, այնուամենայնիվ, համաձայն է կառավարության այդ որոշման հետ: Պարզապես հարց է, թե ով պետք է վճարի այդ գումարը: