Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է փորձել պայթեցնել ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետի մեքենան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
alfred

Պուշկին 4 հասցեի բնակիչը մեկ ամսից ավել է՝ չի կարողանում պարզել, թե  ով է փորձել  պայթեցնել իրենց մեքենան։ «Ոչ մի արդյունք: Ես դիմել եմ ոստիկանապետին, մի հատ տեսնեն ի՞նչ է կատարվում, չէ՞ որ սա առաջին դեպքը չէ: Երկու տարի առաջ էլ իմ տանը կից Մայրապետյանի իրացրած հին տունը վառեցին, միայն 911 –ի շնորհիվ մարվեց, թե չէ իմ տունն էլ էր վառվելու»,-«Ա1+»-ին ասաց Ալֆրեդ Կզարթմյանը: Նա  չի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մեքենան պայթեր։ Բարեբախտաբար, պայթյունը որոտացել է  մեքենայի շարժվելուց հինգ րոպե հետո։ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետն  այս ամենում միտում է տեսնում՝ փորձում են իրենց ահաբեկել: «Ամեն ինչ արվում է, որ մեզ զզվացնեն, եւ մենք համաձայնվենք փոխհատուցման հետ, Իրենք առաջարկում են իմ տանը եւ հողին կեսից էլ պակաս գումար: Ինձնից փորձում են հափշտակել 250-300 հազար դոլարի չափ գումար»: Պուշկին 4/24 տան տարածքը կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ եւ տարածքի ձեռքբերող է ճանաչվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս»  ընկերությունը:  Փորձագետի տված եզրակացության  համաձայն տունը եւ հողամասը միասին գնահատվել են 200  հազար դոլար:  Մինչդեռ փորձաքննությունների ազգային բյուրոն 2011 թ-ին Կզարթմյանի միայն 207.2 քմ եռահարկ տունը գնահատել է 300 հազար դոլար` չհաշված հողատարածքի արժեքը: Ալֆրեդ Կզարթմյանը դիմել էր ոստիկանություն՝ փորձագետի դեմ գործ հարուցելու համար, սակայն հանցակազմի բացակայության հիմքով այն մերժվել է:  Ոստիկանության Շենգավիթի բաժնի որոշումը  վաղը բողոքարկվելու է  դատարանում: Մանրամասները՝ տեսանյութում