Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարածքներ զիջելու հարցն այլևս գոյություն չունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
HRant-Meliq-Shahnazaryan

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը խորը փակուղում է, և դատելով այն ելույթից, որ հնչեցրել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի նստաշրջանի ընթացքում, հայկական կողմը խստացնում է իր դիրքորոշումը Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նա կարծում է, որ հայկական նոր դիրքորոշումը  պայմանավորված է նրանով, որ Ալիևը հրապարակայնորեն հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնց հիմնական նպատակը պատերազմի չվերսկսումն ապահովելն էր։ «Տարածքներ զիջելու հարցը, որը դրված էր մադրիդյան սկզբունքների հիմքում, ըստ էության, այլևս գոյություն չունի։ Եվ այսօր միակ գործոնը, որը խոչընդոտում է պատերազմի վերսկսմանը, հայկական զինված ուժերի պատրաստակամությունն է և նոր զինտեխնիկայով հագեցած լինելու համգամանքը»։ Անդրադառնալով Անկախության օրը «Իսկանդեր» զինատեսակի ցուցադրմանը՝ Մելիք-Շահնազարյանը նշում է, որ դրա առկայությունը ոչ միայն ուժեղացնում է ՀՀ-ի զինված ուժերը, այլ նաև քաղաքական գործիք է, որը պարտավորեցնում է Հայաստանին ավելի լուրջ ամբիցիաներ դրսևորել տարածաշրջանում։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհին ցուցադրում են այն նպատակները, որոնք հետապնդում են. «Մի կողմից հայկական կողմը խոսում է անվտանգության մեխանիզմների ավելացման մասին, մյուս կողմից՝ Ադրբեջանը հանրաքվե է անցկացնում, որը արդեն իսկ սուր քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից»։