Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են ԿԸՀ նոր կազմի թեկնածուները

Քաղաքականություն
hovhannes-sahakyan

ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այսօր ներկայացրել է ԿԸՀ նոր հանձնաժողովի 7 անդամների թեկնածությունը։ Մինչեւ սեպտեմբերի 30-ը հանձնաժողովը կուսումնասիրի Տիգրան Մուկուչյանի, Սիլվա Մարկոսյանի, Նունե Հովհաննիսյանի, Գեորգի Մարտիրոսյանի, Արմեն Սմբատյանի եւ Լաուրա Գալստյանի փաստաթղթերը, որից հետո կներկայացնի ԱԺ լիագումար նիստի հաստատմանը։ Նրանք բոլորն էլ ԿԸՀ գործող անդամներն են։ Թեկնածուների առաջադրումը սկսվել էր սեպտեմբերի 5-ին եւ ավարտվել այսօր ժամը 18։00-ին։ Ըստ Հովհաննես Սահակյանի, ԱԺ մյուս խմբակցությունները կարող էին առաջադրել իրենց թեկնածուներին, սակայն չեն առաջադրել։ «Նոր թեկնածուների առաջադրումը բացառված է։ Սակայն, եթե ԱԺ-ում յոթից որեւէ մեկը համապատասխան ձայներ չհավաքի, խմբակցությունները կարող են ներկայացնել իրենց թեկնածուին»,-«Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։