Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրաքվեից հետո հնարավոր կլինի խոսել տարածքների մասին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Suqias

«Տարածքների մասին խոսակցություն կլինի միայն այն ժամանակ, երբ հնարավորություն ընձեռվի Ղարաբաղում անցկացնել հանրաքվե, եւ միջազգային հանրությունը, առաջին հերթին Ադրբեջանը, կճանաչի հանրաքվեի արդյունքները: Դրանից հետո միայն կարելի է նստել բանակցային սեղանի շուրջ  եւ քննարկել մնացած բոլոր հարցերը, այդ թվում` որոշակի տարածքների վիճարկելիության շուրջ խոսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կատարած հայտարարությանը՝ ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը: Նրա կարծիքով, մնացած խոսակցությունները հանրության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում։ Սակայն մենք ունենք մեկ խնդիր, այն է՝ Ղարաբաղի միջազգային ճանաչումը. «Երբ այս հարցում մենք կունենանք առաջընթաց, եւ առաջին հերթին Ադրբեջանն ինքը կճանաչի, նոր միայն կքննարկենք մյուս հարցերը»: