Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Բաղդասարյանն ընդունում է, որ «Սասնա ծռերի» հետ շատերն էին համաձայն (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կխուսափի ասել, որ ինքը պարզ տեսնում էր Հովիկ Աբրահամյանի հեռանալու անհրաժեշտությունը. «Ես ծրագրերի եւ կատարման քայլերի փոփոխության կարիք եմ տեսնում, որ պետք է դրանք ավելի ինտենսիվ, ավելի արագ լինեն»: Պատգամավորն, ի դեպ, ամենեւին էլ այն կարծիքին չէ, որ Կարեն Կարապետյանը ժամանակավոր վարչապետ է, ինքը գուցե ընտրություններից հետո էլ մնա: Հանրապետականին ընտրությունների ճանապարհով իշխանությունից հեռացնելու հնարավորություն նա չի տեսնում, չափազանց շատ են իրարով զբաղված ընդդիմադիրները. «Նման տիպի ընդդիմությունը որեւէ մեկ անգամ չի կարող մտածել մեծամասնության մասին կամ հոյհոյելով ինչ-որ նպատակների հասնել»: Սակայն Վահրամ Բաղդասարյանն ընդունում է, որ «Սասնա ծռերի» արարքի հետ շատ մարդիկ էին համաձայն, այսինքն, համաձայն են թեկուզ զենքի ուժով հեռացնել հանրապետականին. «Բայց ես նաեւ հաշվի եմ նստում քաղաքական ուժերի գնահատականների հետ, առավելեւս դերակատարություն ունեցող քաղաքական ուժերի, որոնք քննադատաբար էին մոտենում»: «Սասնա ծռերը», համենայնդեպս, որեւէ դերակատարություն չունեն կառավարության փոփոխության հետ. «Պարզապես նման նեգատիվ երեւույթները նպաստում են հասարակության բեւեռացմանը»: Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանին առանձնապես չի մտահոգում, որ ընտրություններից հետո նույնպես վարչապետ լինելու հեռանկար ունեցող Կարեն Կարապետյանը վերջին 5 տարում Հայաստանում չի ապրել. «Ինքը ՀՀ քաղաքացի է, իր բոլոր տեղաշարժերը ինքը կատարել է ՀՀ անձնագրով, եւ ինքը երկարաժամկետ ՀՀ-ից չի բացակայել»: Ավելին՝ տեսանյութով