Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուրս կտրել է Հովիկ Աբրահամյանը. գյուղացի (տեսանյութ)

Քաղաքականություն
2H2_7oZDydo

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները  պահանջում են  քիմիական երբեմնի հսկայի վերագործարկումը։Նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանն ասում է. «Ուզում ենք հիշեցնել, որ մենք չենք դադարեցրել, որ մենք պահանջելու ենք, պայքարելու ենք, Նաիրիտը աշխատելու է, որովհետև դա կարևոր բան է երկրի տնտեսության զարգացման համար»։ Նաիրիտցիները տեղեկացել են,որ գործարանը վերագործարկելու պատրաստակամության մասին է հայտնել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Ներդրումների պատրաստ է նաև ռուսական «ԷռՏե կոմպոզիտ» ընկերությունը։ Ընկերությունների հետ հնարավոր համագործակցության մասին տեղեկանալու համար նրանք Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում էին պահանջում։ «Մենք իրենց ոչ մի ծրագրից տեղյակ չենք, չգիտենք՝ նրանք ինչ ներդրում են ուզում անել, ընդհանրապես պատրաստ են ի՞նչ ձևով աշխատել, խոսակցություն կա, որ քլորի արտադրությունն են ուզում աշխատացնել»,- ասում է Կարինե Շահվերդյանը։ Նաիրիտցիները չեն մոռացել իրենց մեկ այլ պահանջի մասին ևս։ Չնայած իրենցից շատերը գրավոր ձևով հրաժարվել է տույժ ու տուգանքներից, այժմ ուզում են հետ ստանալ այդ գումարները։ Իրավունքը վերականգնելու համար նրանցից երեքը դիմել է դատարան։Անահիտ Մանուկյանն է մեկնաբանում. «Դատարանից պահանջում ենք, որ չեղարկվի այն պայմանագիրը, որը ստորագրել են տվել մեզ, որը մենք միշտ ասել ենք ստորացուցիչ պայամանգիր էր»։ Կառավարության շենքի մոտ են նաեւ տասը տարուց ավելի փոխհատուցում չստացած տասնյակ վետերան օդաչուներ։ «Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չի կատարում խոստումը,- ասում է Վանիկ Մայիլյանը՝շարունակելով,- պահանջում ենք վերականգնել մեր իրավունքը, որպեսզի մենք ստանանք մեզ հասնող փոխհատուցումը»։ Կառավարությունից որևէ ակնկալիք չունենալով՝ այստեղ էր եկել նաև Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Պետիկ Գուլգուլյանը։ Նրա վստահեցմամբ՝ 3000 քառակուսի մետրանոց իր հողատարածքը չի կարողանում ոռոգել, քանի որ այդ ջրերը հոսում են դեպի Նարեկ գյուղում գտնվող Հովիկ Աբրահամյանի հողատարածքներ։ «Ի տարբերություն մեզ նախկին խորհրդային պոմպակայաններով առանց խնդիրների, «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքով 100-ավոր հեկտարներ ոռոգում է կատարում ՀՀ վարչապետը։ Էս բեսպրիդելը ինչքան պիտի տևի»։ Կառավարությունն այդպես էլ չարձագանքեց բողոքող քաղաքացիներին։