Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերին» ուրիշ հաց հասցնող էլ է եղել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d34be2d5-f762-44a5-a092-8827fc8dca90

Արթուր Սարգսյանը «Սասնա ծռերի» տղաներին միակ հաց հասնողը չի եղել:Փաստաբան Արայիկ Պապիկյանը պարզաբանում է. «Ես չեմ կարող ավելին ասել, սակայն իմ ունեցած տեղեկություններով՝ եղել են էլի մարդիկ, որ սնունդ են փոխանցել, թաղամասի բնակիչներ»: Սնունդը «Սարի թաղի» բնակիչները փոխանցել են անվտանգության հայտնի պատնեշները հաղթահարելով: Սասնա երեք ծռի պաշտպան Արայիկ Պապիկյանը քրեական ոչինչ չի տեսնում սոված մարդկանց հաց հասցնելու այդ մղումների մեջ. «Իսկ օրինակ՝ Արթուրի դեպքում մենք գիտենք, որ նա ընդհանրապես գտնվում է անազատության մեջ, հաց տանելու համար»: Փաստաբանն արդեն տեղյակ է նաեւ, որ ի թիվս այլ մեղադրանքների, «Սասնա ծռերի» վրա բարդվում է նաեւ ՊՊԾ գնդի բանկոմատից ավելի քան 14 միլիոն դրամի անհայտացման փաստը: Բոլորն են տեսել, որ տղաները հանձնվում են դատարկ ձեռքերով. «Եթե նրանք կարողացել են դա անել, ապա ինչպե՞ս են նրանց խուզարկության ենթարկում իրավապահ մարմինները»: Հայտնի է, որ տարածքից սեփական պայուսակով հեռացել է միայն Միայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանը: Այդ պայուսակում Արայիկի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերն էին եւ ակնոցը. «Ամբողջը, ինչ եղել է նրա մոտ առգրավվել է, ճիշտ է ակնոցները վերադարձրել են»: Փաստաբանը, համենայնդեպս, իր երեք պաշտպանյալների օգտին կարող է ասել, որ գողը քննիչներից չէր պահանջի քրեական գործի փաստաթղթերից հանել իրենց վերագրվող մեղադրյալ բառը.«Ցանկացած փաստաթուղթ, որը նրանց ներկայացվում է «մեղադրյալ» իրավաբանական կատեգորիա էս հասկացության տակ, նրանք հրաժարվում են, նույնիսկ չեն ծանոթանում փաստաթղթին: Նրանք պատրաստ են ստորագրել այն փաստաթուղթը, որի տակ իրենց անվան դիմաց գրված կլինի ազատ անկախ Հայաստանի քաղաքացի): Փաստաբանը ենթադրում է, որ 14 միլիոն դրամի հափշտակության մեղադրանքով քննիչներն ուզում են արժեզրկել «Սասնա ծռերի» արարքի նպատակները, որոնցից են ազատագրված տարածքների պահպանումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Հայտարարությունից էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գումար հափշտակել, մեքենաներ հրկիզել, մեքենաներ վնասել, այլ գույք փչացնել, այս ամենը էս հայտարարությամբ հող են պատրաստում, որ հետագայում աստիճանաբար էս հետեւողական քաղաքական քայլերով ստեղծեն իրավաբանական հենք, որպեսզի տղաների վրա բարդեն»: Ի դեպ, այս պահի դրությամբ տղաներին որեւէ մեղադրանք չի առաջադրվել երեք ոստիկանի զոհվելու փաստով: Քննությունն, իհարկե, ընթանում է: Բայց բացառված չէ, որ զոհերի մահվան հանգամանքներն այդպես էլ չբացահայտվեն։ «Շատ հաճախ է եղել մեր երկրում, որ ունեցել ենք զոհեր, սակայն որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չի պարզվել կատարող անձը։ Մարտի 1-ը: Զոհերը կան, սակայն մեղավոր անձինք այդպես էլ չեն բացահայտվել»,-ասում է փաստաբանը: