Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը տեսավ, որ Հայաստանում կան չդհոլներ և չծախվողներ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
armen

Սասնա  Ծռերի զենքը վայր դնելն ու հանձնվելն  ամենեւին էլ հերթական անգամ հիասթափվելու առիթ չէ։ Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը զինված խմբի կատարած քայլը դրական է գնահատում։ «Մենք խնայեցինք մեր այսօրվա լուսավոր պարկեշտ ազնիվ մարդկանց կյանքը, ու սա մեր ձեռքբերումն է։ Հայաստանը զգաց իր ուժը, զգաց, որ Քոչարյանի ասած փախնողներ չկան։ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանը զգաց, որ ամեն ինչ չէ, որ մի 0 ավել մի 0 պակասով  կարելի է առնել։ Հայաստանում կան չդհոլներ, չծախվողներ։ Էդ որակը ցուցաբերած Հայաստանին հաղթել չի լինի»։ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնում է  Սասնա Ծռերին «ահաբեկիչ» անվանելուն եւ հիշեցնում է Մարտի 1-ը։ «Եթե որեւէ մեկը կասի, որ այս մարդիկ ահաբեկիչներ են, ուրեմն առաջին հերթին պետք է ասի,  որ Սերժ Սարգսյանի խունտան էր ահաբեկիչ»։ Որ Սասնա Ծռերը օրենք են խախտել,  հրատարակիչը չի վիճարկում։ Իշխանության դեմ կարելի է եւ պետք է դուրս գալ, միայն թե Հայաստանի այսօրվա իշխանությունը սերտաճել է պետության հետ. « Դատավարությունը պետք է լինի թափանցիկ, անկողմնակալ, մենք գիտենք,որ մեր այսօրվա հերոսները օրենք  են խախտել։ Որպեսզի վաղը չլինեն հերոսներ, որ օրենք խախտեն, դրա համար անհրաժեշտ է ունենալ լեգիտիմ իշխանություն»,- ամենակարեւորը՝ իշխանությունը պետք է  չսերտաճի պետության հետ, որպեսզի երբ իշխանության դեմ ես ուզում դուրս գալ, դուրս չգաս պետության դեմ»։ Հրատարակիչը  կարծում է, որ հանրությունը պետք է ուշադրությամբ հետեւի  «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարություններին եւ  հասնի նրան, որ մի օր էլ  համաներմամբ նրանք ազատ արձակվեն։ Ավելին՝ տեսանյութով