Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանն այսօր հացադուլ է հայտարարել

Հասարակություն
xukas

«Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանն  այսօր հացադուլ է հայտարարել: Այս մասին ասել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը: Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մասին հայտարարել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում: Ղուկասյանը հայտարարել է` իր նկատմամբ իրականացվող հետապնդումներն ակնհայտ քաղաքական են, ինքը քաղաքական բանտարկյալ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը հետևյալ պահանջն է ներկայացրել. «Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։