Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞ւր է, մարդիկ դուրս չեկան փողոց»

Քաղաքականություն
Arman-Navasardyan-nkarr

«Եվ Սեֆիլյանը, և մյուսները վատ են վերլուծել իրավիճակը, և զարմանալի է՝ ինչի վրա են հույս դրել»,- «Արմենպրես»-ում հրավիրված մամուլի ասուլիսում այսօր նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ Նավասարդյանի, մարդիկ կարող են հիասթափվել, վշտանալ, բայց դա չպետք է բերի ահաբեկչության, քանի որ դա հային բնորոշ չէ. «Եթե մենք ասում ենք, որ Հայաստանը քրիստոնեական արժեքների, և արևելյան մշակույթի բաղկացուցիչ մաս է և այդ ամենի կողքին տեղի է ունենում ահաբեկչություն, ինչպե՞ս դա գնահատել՝ միանգամայն բացասական»: «Հիմա սպասում են գրոհի շարունակությանը, որը նոր զոհեր պիտի բերի, բայց ո՞ւր է, մարդիկ դուրս չեկան փողոց: Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պետք է տասն անգամ չափեն, և նոր կտրեն»: Նավասարդյանը ահաբեկչության շարժառիթների մեջ և՛ անձնական, և՛ ազգային կոնտեքս է տեսնում: «Արտաքին ուժեր կան, որոնք ևս կարող են օգտվել Հայաստանում տիրող ներքին անկայունությունից: Ադրբեջանը կարող է նույնիսկ վերսկսել ակտիվ ռազմական գործողություններ: Մենք հիմա էլ պատերազմի մեջ ենք, և Սեֆիլյանը պետք է մտածեր Հայաստանի անվտանգության մասին»: Նավասարդյանը վստահ է, որ իշխանությունները հաշվարկելով իրավիճակը՝ համարժեք պատասխան կտան, բայց թե ինչ հանգուցալուծում կունենա իրավիճակը, Նավասարդյանը խուսափում է կանխատեսել: