Անդրեյ Լոշակը ֆիլմ կնկարի Բորիս Բերեզովսկու մասին (տեսանյութ)

«Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդների մասին տեսահոլովակների ռեժիսոր, «Մասնագիտությունը՝ լրագրող» սերիալի հեղինակ, լրագրող Անդրեյ Լոշակը «Ոսկե ծիրան» փառատոնի միջոցառումների շարքում հրավիրվել էր հատուկ  վարպետության դաս անցկացնելու։

«Այն ինչի մասին ես պետք է այժմ խոսեմ,ավելի ճիշտ  ներկայացնեմ,թե ինչպես մենք նկարահանեցինք «Ավրորայի» տեսահոլովակները՝ վարպետության դաս կոչելը բարձրագոչ է։ Ավելի ճիշտ կլինի ասել,որ այստեղ եմ կիսվելու հոգևոր դրական այն լիցքերով, որ ստացել եմ նկարահանումների ընթացքում, երբ հանկարծ հասկացա, որ իմ հերոսների հավատը մեզ էլ համոզեց, որ բարին կարող է հաղթանակել»,-ասում է նա։

Հանդիպումից հետո «Ա1 +»-ը զրուցեց Անդրեյ Լոշակի հետ. «Այսօր եմ եկել, հատուկ այս միջոցառմանը։Ես անգամ տեղյակ չէի, որ նման փառատոն կա»։

Հարցին, թե ինչ նոր նախագծեր ունի պատասխանեց որ ֆիլմ է նկարահանում  Բորիս Բերեզովսկու մասին։

Մանրամասները տեսանյութում,