Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործը եզրափակիչ փուլ է գնում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0876a0a81f5e2d68ac3dd64e7aad85b2

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործը եզրափակիչ փուլ է գնում: Գործով կալանավորված «Հայրենիք եւ պատիվ » կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանն  «Ա1+»-ին փոխանցեց, որ մոտ ժամանակներս հնարավոր է գործն ուղարկվի դատարան: «Ըստ իս՝ Գառնիկ Մարգարյանի մասով չպետք է գնա դատարան: Նրան մեղադրում են հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, ինչը սին հոդված է եւ արհեստածին է: Այդ առաքինի մարդու նկատմամբ արկածախնդրություն է տեղի ունենում»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը: 72-ամյա Գառնիկ Մարգարյանը հունվարի 14-ից անազատության մեջ է: Պաշտպանը համոզված է՝ իր պաշտպանյալի գործը այդ հոդվածով չեն ուղարկի դատարան, սակայն մեկ ուրիշ սին հոդված կառաջադրեն: