Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որսորդական հրացանով՝ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի (տեսանյութ)

Քաղաքականություն
hracan

Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մոտքի մոտ այսօր էլ շարունակվում է ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագրի վավերացման դեմ ակցիան։ Քիչ առաջ ՀՕՊ համաձայնագրի դեմ պայքարող ակտիվիստներին միացավ եւս մեկը, որ ձեռնունայն չէր եկել. ակտիվիստ Միքայել Նազարյանի ձեռքին ինքնաշեն որսորդական հրացան էր. «Սա պատրաստել եմ 40 րոպեում։ ՀՕՊ համաձայնագիրը ստորագրելու դեպքում Տավուշի մարզի բնակիչներին ոչինչ չի մնա, քան զինվել այսպիսի որսորդական հրացաններով։ Մեր պետությունը հերթական քայլն է  անում՝ ռուսական լծի տակ մտնելու»։ Հիշեցնենք՝ Միքայել Նազարյանը, ի պաշտպանություն ինքնաշեն ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածած Արտակ Գևորգյանի, ռուսական ՌՊԳ-5 զենք էր պատրաստել ու քայլում էր Երևանի փողոցներով։