Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը պատերազմ սկսեց Մոսկվայի լուռ համաձայնությամբ. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-meliq-shahnazaryan

Ապրիլյան քառօրյա  պատերազմն Ադրբեջանը սկսեց Կրեմլի լուռ համաձայնությամբ։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Մոսկվայի լռության պատճառը ակնհայտ է համարում. «Երեւի Ռուսաստանը Ադրբեջանին հրավիրել է ԵՏՄ: Ադրբեջանն էլ փոխարենը ուզել է այդ լռությունը»: «Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև» թեմայով  քննարկման մյուս մասնակիցները համամիտ չեն։ Ռուսաստանի մեղքը չտեսնողները   տարածաշրջանային անկայությունը  համարում են  Թուրքիայի ձեռքի գործը։ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին չի մտահոգում անգամ  փաստը, որ մեր ռազմավարական գործընկեր  Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: «Որպես ՊՆ նախկին նախարար , ես հասկանում եմ, որ եթե  Ռուսաստանը չվաճառի զենք, ապա Թուրքիան կվաճառի, իսկ այդ երկիրը շահագրգռված է պատերազմում, այնինչ Ռուսաստանը՝ վաճառելով զենք՝ վերահսկում է Ադրբեջանին»: Քննարկման վերջում մասնակիցները եզրակացրեցին՝ Թուրքիան սապառնալիք է, թե Հայաստանի եւ թե Ռուսաստանի համար, քանի որ այսօր իշխանության գլխին կանգնած  Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աթոռի համար   պատրաստ է ամեն ինչի: Ի դեպ, Էրդողանը այսօր նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝   ներողություն խնդրելով անցած տարվա նոյեմբերին   Սու-24  ուղղաթիռի  խոցման եւ  ռուս օդաչուի մահվան համար։ Մանրամասները՝ տեսանյութում