Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մովսես Հակոբյանն ուզում է նստի Սեյրան Օհանյանի տեղը» (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-naxagahakan

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջին անգամ  բանակում խաղաղ պայմաններում  մահացած  զինծառայողների ծնողները հավաքվել են Նախագահական նստավայրի մոտ։ «Սերժ Սարգսյանը այս երկրի նախագահը եւ գլխավոր գերագույն ն հրամանատարը չի ուզում լսի մեզ, չի ուզում հասկանա, ինչ է կատարվում բանակում»,- ասաց մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝  Նանա Մուրադյանը: Ծնողները  պահանջում են  գործերի վերանայում եւ իրական հանցագործների պատժում։ « Ես իմ քրեական գործի շրջանակներում ասեմ, սպանություն կատարող անձը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի մարտական ընկերն է, մախաթը պարկում չես թաքցնի:  Ով կուզի իր զինակից ընկերոջը բռնի, եթե զինակից ընկերը պատասխանատու է սպանության մեջ, իրենք էլ են պատասխանատու»,-  ավելացրեց Արայիկ Ավետիսյանի մայրը՝  Անահիտ Մկրտչյանը։ Իսկ Իրինա Ղազարյանն էլ ավելացնում է, որ իր տղուն սպանել է Մարտին Ջհանգիրյանը: «Որին Սերժ Սարգսյանը հերոսացրել է, իսկ Ջհանգիրյան Մարտինի կռիշը Մովսես Հակոբյանն է, որ այսօր ուզում է նստի Սեյրան Օհանյանի տեղը»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չնայած օրերս մերժել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր բողոքը, սակայն մայրը դեռ արդարություն է փնտրում։ Մայրը նշում է՝  որդու դին խոշտանգված է եղել: «Պռոշները ներսից կպած, մատները կապտած, գլխին ուռուցք ուներ: Ուղեղը զեղված  է եղել եւ ես նկարներն ունեմ»: Որդեկորույս ծնողներին  մոտեցավ  նախագահականում մի հանդիպման մասնակցող  դատական  հոգեբան  Էլդա Գրինը, որին շատերը մեղադրում են բանակում մահվան դեպքով  բոլոր կասկածելի  գործերին  ինքնասպանության  եզրակացություն   տալու մեջ։  Նա չանդրադարձավ մեղադրանքներին,  իսկ  որդեկորույս մայրերին խորհուրդ ուներ. «Պետք է պահանջել գործը նորից քննել»: Ծնողները վստահեցնում են, որ կրկին  գալու են նախագահական։