Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է սպասենք ավելի լայնածավալ գործողությունների. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Zara-nkar

Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքներ պետք չէ ունենալ։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր այս տեսակետը հիմնավորում է հետևյալ հանգամանքով. «Ապրիլին Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը, զինադադար հայտարարվեց, և ներկա չէին Արցախի Հանրապետության օրինական ներկայացուցիչները, մինչդեռ իրենց անունից էին զինադադարի հայտարարություններ անում»։ Սպասվելիք հանդիպումն ավելի լայն մասշտաբով դիտարկելով՝ Զարուհի Փոստանջյանը նշում է. «Սա երեք ավտորիտար ռեժիմների ներկայացուցիչների հանդիպում է՝ Պուտին-Ալիև-Սարգսյան, որից ակնկալել դրական, բացարձակ միամտություն կլինի։ Դեռ ավելին՝ պետք է ասեմ, որ մենք պետք է սպասենք ավելի լայնածավալ գործողությունների հաջորդ փուլին՝ Ադրբեջանի կողմից»։ Պատգամավորի ցածր ակնկալիքները կապված են նաև Ռուսաստանի հանգամանքով։ Բացի այդ՝ անկեղծ դաշնակիցը չեղյալ կհայտարար ռազմավարական համագործակցությունն Ադրբեջանի հետ. «Բոլոր ձևաչափերը նախաձեռնել է ՌԴ-ն, դրանք այս պահի դրությամբ հայանպաստ չեն»։ Զարուհի Փոստանջյանը միանշանակ հայկական շահերի դեմ է համարում Արցախյան խնդրի կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափում Մադրիդյան սկզբունքների հիման վրա իրականացնելը։ «Դա ուղղակի մեզ համար անդառնալի կորուստներ է ենթադրում։ Մադրիդյան սկզբունքներ ասածը, որի մեջ մտնում է ուժի չկիրառելը 2014 թվականի օգոստոսից, արդեն իսկ խախտված է, որը վերածվեց ապրիլյան պատերազմի։ Հետևաբար խոսել այդ սկզբունքների շուրջ բանակցությունների մասին, պետք է մենք միանշանակ գնահատենք դավաճանություն։ Խոսել բանակցությունների մասին առանց Արցախի օրինական ներկայացուցիչների, գնահատվում է որպես դավաճանություն։ ՀՀ իշխանությունները, փաստորեն, դավաճանել են հայ ժողովրդին»։ Ընդդիմադիր պատգամավորին չի համոզում պնդումները, որ եթե հայկական կողմը փորձեր հետ բերել ապրիլյան պատերազմում կորցրած տարածքները, կունենայինք ավելի շատ զոհեր։ «Մեր բոլոր զոհերը եղել են ապաշնորհ քաղաքականության և դավաճանության հետևանքով, մեր բոլոր զոհերը եղել են հիմնականում առաջին օրը և առաջին օրը չի եղել համապատասխան հրաման պաշտպանվելու։ Դա է պատճառը եղել այդպիսի ագրեսիայի և հետագայում տարածքների կորստի»,- հավելում է տիկին Փոստանջյանը։ Ավելին՝ տեսանյութում