Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԱՆ-ՄԱՐԻՆՈՅԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը, խոշոր 4:0 հաշվով պարտության մատնելով Սան Մարինոյի հավաքականին, դուրս եկավ Եվրոպայի առաջնության ընտրական հաջորդ փուլ:

Այս խաղի առաջին կեսից հետո հաշիվը չէր բացվել, սակայն 2-րդ կեսում հայ ֆուտբոլիստները փայլուն խաղ ցուցադրեցին` 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: 2 անգամ աչքի ընկավ Գեւորգ Ղազարյանը, եւս մեկական գոլի հեղինակներ դարձան Սուրեն Սարգսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր թիմին պարտություն էր գրանցվել 0:3 հաշվով, սակայն այս հաղթանակը թույլ տվեց մեր թիմին 2 խաղերի արդյունքում հաղթել 4:3 հաշվով:

Հաջորդ փուլում մեր թիմը խմբային մրցաշարում մրցելու է Բոսնիայի եւ Նորվեգիայի երիտասարդական հավաքականների հետ: