Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծ մարդ է, բերանից մի բան է թռել՝ սարքեցիք մեծ պատմություն» (տեսանյութ)

Հասարակություն
horizon

Օրեր առաջ ստորագրվել է ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության համաձայնագիրը: Մեր երկիրը գիտական այս ծրագրին մասնակցելով՝ կարող է բազմաթիվ օգուտներ ունենալ. վստահ է ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը. «Հզոր ծրագիր է, այն հնարավորություն կտա գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաեւ անհատ գիտնականներին ու ասպիրանտներին մասնակցել գիտության եւ տեխնիկայի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, միջազգային գիտական համագործակցությունների ու օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների ու համալսարանների ենթակառուցվածքներից»: «Հորիզոն 2020» ծրագրի ընդհանուր ֆինանսական  ծավալը կազմում է մոտ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար: Պարոն Հարությունյանը  վստահ է՝ որ այդ գումարը տարիների ընթացքում, մի գանի անգամ ավելացած կվերադառնա Հայաստան, մեր գիտնականների միջոցով. «Առաջին երկու տարում մենք գուցե ոչինչ չզգանք, մեր գիտնականները պետք է դեռ հարմարվեն այս ծրագրին, բայց 3-րդ տարում, ես համոզված եմ, մենք կտեսնենք արդյունքներ»: Սամվել Հարությունյանը վստահեցրեց նաեւ, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խանգարում այս ծրագրի իրականացմանը. «Գիտության ոլորտը ամենաինտեգրվածն է ամբողջ աշխարհում: Այն որեւէ կապ չունի այս կամ այն տնտեսական միության հետ: Մենք անգամ Սովետական Միության տարիներին ենք համագործակցել Եվրոպայի հետ՝ գիտական ոլորտում: Ոչ ոք իրավունք չունի ու չի կարող մեզ արգելել գործակցել ԵՄ-ի հետ»: Անդրադառնալով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի  հայտարարությանը, թե միջազգային զենքի  շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ՝ Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Դե բանա ասելա, դարձրել եք մատի փաթաթան: Մեծ մարդա, բերանից մի բան է թռել՝ սարքեցիք մեծ պատմություն: Հիշեք, որ նա մեծ ներդրում ունի գիտության ոլորտում, եւ ճիշտ չէ նրան սեւացնելը»: