Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմի վերսկսումն ամենահնարավոր սցենարն եմ համարում» (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqaget-nkar

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ Սարգսյան-Ալիև հանդիպումն ուղղված է Հայաստանի՝ Ադրբեջանի առջև առաջ քաշված նախապայմանների հարցի քննարկմանը։ «Վիեննայի հանդիպումն ընդամենը քննարկում է։ Կարծում եմ, որ հիմա որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն չկա։ Իսկ բանակցությունների վերսկսման մասին դեռ ոչ ոք չի խոսում։ Սա մեզ համար լավ հնարավորություն է, քանի դեռ երեք Արտգործնախարարներն են այնտեղ, մեր մոտեցումներն ավելի հասկանալի դարձնելու»։ Պարոն Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ լարվածության շարունակմանը նպաստող հանգամանքներից մեկն էլ միջազգային հանրության դիրքորոշումն էր։ «Համահավասարեցված հայտարարությունները դարձան հետագա էսկալացիային նպաստող գործոններից մեկը»,-շեշտեց նա։ Քաղաքագետը նաև արձանագրեց, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում և մեր, և այդ երկիրը չունի սերունդ, որը պատերազմ չի տեսել։ «Եվ առնվազն 10, 15 տարի թշնամությունը սերունդների միջև ապահովված է»։ Իսկ լարված իրավիճակը դեռ շարունակվում է. «Հիմա պատերազմի վերսկսումն ամենահնարավոր սցենարն եմ համարում»,-ասաց պարոն Մելիք-Շահնազարյանը։