Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Մոնթեի անունով փողոց դեռևս չի լինի (տեսանյութ)

Հասարակություն
1936259_10208785927902593_315717040014719545_n

«Փողոցների եւ  այլ օբյեկտների վերանվանում եւ անվանում»  նախաձեռնության անդամ, ծրագրավորող  Տիգրան Մարտիրոսյանը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ Լենինգրադյան-Իսակով փողոցներին հարող պողոտան Մոնթեի անունով անվանակոչելու համար, սակայն  բացասական պատասխան է ստացել: «Ասել են, քանի որ այդ փողոցը բնակելի չի լինելու, մարդկանց անձնագրերի մեջ չի նշվելու հասցեն, նպատակահարմար չեն գտել եւ մերժել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տիգրան Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ «գուգլ մեփը» փողոցը ցույց է տալիս Մոնթեի անունով: Իսկ ինչ վերաբերում է օրերս հայտնված այն ցուցանակին, որտեղ գրված էր նաեւ Մոնթեի պողոտա անունը, Տիգրան Մարտիրոսյանի խոսքերով, հավանաբար վահանակ պատրաստողներն են շփոթել եւ ցուցանակի վրա գրել նաեւ Մոնթի պողոտա անունը, ինչը հետո փակեցին: Նախաձեռնության անդամներն այս դեպքում առաջարկում են Լենինգրադյան պողոտան անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի կամ Մոնթեի անունով: Նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանն էլ  ավելացրեց, որ առաջիկայում պատրաստվում են  նաեւ կենդանի հերոսների պուրակ ստեղծել. «Որով կարժեվորվի մեր կողքին ապրող մարդկանց աշխատանքը»,- եզրափակեց նա: poxoc