Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միակ զավակին սահման չեն տանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Erebunu-hivandanoc-nkarrr

Տասն օրից ավելի է՝ 18-ամյա Ռուբեն Առաքելյանն Էրեբունի բժշկական կենտրոնում պայքարում է կյանքի համար։ 8 ամիս է՝ Ռուբենը ծառայում էր Թալիշում, որտեղ էլ օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ընթացքում վիրավորվեց։ «Ըստ օրենքի՝ սևով սպիտակի վրա գրված է՝ միակ ժառանգին չեն տանում առաջնագիծ։ Բայց օրենքը չի գործել»,-նշեց նրա ազգական Նարինե Թումանյանը։ Ռուբենը վիրավորվել է ապրիլի 7-ին։ Այն ժամանակ, երբ արդեն իսկ գործում էր Ադրբեջանի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը՝ կրակը դադարեցնելու մասին։  «Գիտակցությունը տեղն է, ուղղակի  ողնուղեղի լուրջ վնասվածք ունի»,-ասաց Նարինեն։ Բժիշկները հայտնել են, որ առաջին 21 օրը համարվում է ճգնաժամային։ Հենց այս փուլն անցնի, կկատարվի վիրահատական միջամտություն։ Ռուբենի ազգականն ուզում է հասկանալ՝ միակ ժառանգ լինելն այլևս հաշիվ չէ՞. «Ես էլ ապագայում հայ զինվորի մայր պետք է լինեմ։ Ես ուզում եմ, որ այդ օրենքը կիրառվի. միակ զավակին սահման չեն տանում»։ Առայժմ պատասխանատու կառույցներից մեկ, երկու այց է եղել ծնողներին, ինչն ըստ Նարինեի՝ անընդունելի է։ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այն քչերից է, ով պարբերաբար այցելում է ծնողներին, հետաքրքրվում հերոս տղաների որպիսությամբ։ Ավելին` տեսանյութով