Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազը մերժեց Վահան Շիրխանյանին

Քաղաքականություն
e44f27c90567d405afe705b4eedee2d7

Գլխավոր դատախազը մերժել է  Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, վերացնելու եւ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Վահան  Շիրխանյանը մեղադրվում է  Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ  դերակատարություն ունենալու մեջ: Պաշտպանն այսօր նաեւ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Օրեր առաջ առաջին ատյանը եւս երկու ամսով  երկարացրել է Վահան Շիրխանյանի խափանման միջոցը՝ կալանքը: «Առանց հիմնավորման, առանց որեւէ ապացույցի»,- ասաց  Ստեփան Ոսկանյանը: Վահան Շիրխանյանը կալանքի տակ է դեկտեմբերի 19-ից գտնվում է կալանքի տակ: Պաշտպանը նշում է ՝ չնայած  ոտքի թրոմբի վիրահատությանը, նա  կրկին դժվարությամբ է տեղաշարժվում: