Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանցախմբի գործով կալանավորված ազատամարտիկն ազատ կարձակվի

Քաղաքականություն
nork

Նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված Արթուր Վարդանյանի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանն այսօր ազատ է արձակվելու:  Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Լիանա Բալյանը: Նրա խոսքերով՝ նախաքննական մարմինը ազատամարտիկի խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել եւ ստորագրությունն է ընտրել որպես խափանման միջոց: Հիշեցնենք, որ ազատամարտիկը նաեւ 25 օր հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն ու դադարեցնել անօրինական նախաքննությունը: